Իրավական 

Գրպանահատին բռնել են գողոնով հանդերձ

Օգոստոսի 11-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Րաֆֆու եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Մելիկո Ա.-ին:


Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` կանխիկ գումարով (դրամ եւ տարադրամ) եւ տարբեր խանութ-սրահների կուտակային ու զեղչի քարտերով:


Ոստիկանները պարզել են, որ Մելիկո Ա.-ն դրամապանակը նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, երթուղային ավտոբուսում գողացել է ուղեւորուհու պայուսակից:


Ժամը 13.30-ին կինը հրավիրվել է բաժին եւ նրանից ընդունվել է հաղորդում:


Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից