Հասարակություն 

Հնդկական ավիաընկերությունը 125 աշխատակցի ազատել է ավելորդ քաշի պատճառով

Հնդկական Air India ավաընկերությունն աշխատանքից ազատել է ավելորդ քաշ ունեցող 125 աշխատակցի:

Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում անելով հնդկական լրատվամիջոցներին:

Ավիաընկերությունից հայտնել են, որ 600 աշխատակցից 125-ը չեն կարողացել սահմանված ժամկետում իրենց մարմնի քաշը բերել սահմանված չափի:

Համաձայն հաստատված կանոնների` չափազանց գեր մարդկանց արգելվում է աշխատել բորդ-ուղեկցորդ կամ բորդ-ուղեկցորդուհիներ:

Նույն շարքից