Հասարակություն Մամուլի տեսություն 

Փայտագողերը ծեծել են անտառապետին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ մոտ մեկ շաբաթ առաջ փայտագողերը ծեծել են անտառապահին: Վերջինս էլ գաղտնի էր պահել իրեն ծեծի ենթարկելու փաստը:

Ինչպես թերթն է նշում, դեպքը տեղի է ունեցել Ստեփանավանում, իսկ ծեծի ենթարկված անտառապահը Կարեն Դոխոլյանն է, ով ոստիկաններին հայտնել է, թե վնասվածքներն ստացել է վայր ընկնելու պատճառով: Սակայն ոստիկանները պարզել են, որ դա ամենևին էլ էդպես չէ:

Այժմ պարզվում է մարմնական վնասի ծանրության աստիճանը:

Թերթը տեղեկացնում է, որ Ստեփանավանի անտառային տնտեսության տնօրեն Արսեն Միկոյանն էլ ասել է, որ անտառապահին ծեծողները եղել են երկուսը, որոնք այժմ փախուստի մեջ են:

Ըստ տնօրենի՝ նրանք ապօրինի ծառահատում են կատարել, ինչը տեսել է անտառապահը, որն էլ պատճառ է հանդիսացել ծեծի ենթարկվելու:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ անտառապահի վիճակը ծանր է. վնասվել են նրա ողերը և չի բացառվում, որ նա հաշմանդամ դառնա: Կարեն Դոխոլյանն այժմ «Էրեբունի» հիվանդանոցում է, նրան ծանր վիրահատություն է սպասվում:

«Տեղեկացանք նաև, որ լոռեցիներին հայտնի է, թե ովքեր են ծեծողները: Նրանք գյուլագարակցի երկու եղբայրներ են, որոնց գողությունը փորձել է կանխել անտառապահը»:

Ամբողջությամբ՝  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարոփւմ

Նույն շարքից