Քաղաքական Ֆեյսբուք 

Վրաց պատրիարքը հակահայկական հայտարարություն է արել

Այս մարդը Վրաց պատրիարք Իլյա Երկրորդն է: Բացարձակ հեղինակություն է վայելում Վրաստանում: Ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով և հայկական կողմից ոչ-ոք բացատրություն չի պահանջում:

Վրաստանի իշխանությունները վերջինիս հեղինակությունն օգտագործում են որոշ խոստումներ չկատարելու համար. մոտավորապես այսպես ` «Իլյա Երկրորդը դեմ է, մենք չենք կարող նրա գլխից թռնել»: Օրինակ, երբ քննարկվում էր Ջավախքում հայերենին տարածաշրջանային կարգավիճակ տալու հարցը, հանկարծ ծերունին ասաց՝ STOP, սեպարատիզմ կզարգանա և հարցը փակվեց:

Երեք օր առաջ հանդիպելով Իլհամ Ալիևի հետ՝ անհանգստություն հայտնեց, որ խախտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հույս հայտնեց, որ այն կվերականգնվի: Սա բացարձակ հակահայկական հայտարարություն է և էլի ոչ ոք բացատրություն չի պահանջի:

Նույն շարքից