Հիշում եմ և պահանջում Միջազգային Քաղաքականություն 

Ստամբուլի դատարանը մերժել է հայոց պատրարքարանին վերադարձնել «Սանասարյան տունը»

analitik.am

 

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը կողմից «Սանասարյան տուն» կոչվող շինությունը վերադարձնելու համար  հայց էր ներկայացրել դատարան, որը ամբողջովին մերժվել է: Ինչպես հայտնում է թուրքական  «Հյուրրիեթ» թերթը, Պատրարքարանի շահերը ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլուն դժգոհել է, որ դատարանը անտեսել է հիմնավորումները և անարդար որոշում է կայացրել:


Իսկ Պատրիարքությունը հայտարարել է, որ չի հանձնվելու և շարունակելու պայքարել, որպեսզի նշված շինությունը իրենց վերադարձվի: Անհրաժեշտության դեպքում դատը տեղափոխելու են մինչև անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` փորձելով մինչև վերջ հետամուտ լինել արդարադատությանը:


Սանասարյան տունը կառուցվել է 1895 թվականին Մկրտիչ աղա Սանասարյանի պատվերով և ճարտարապետ Հովսեփ Անձնավուրի կողմից: Պատմական այդ շինությունը հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին և շահագործվել որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք:  

Նույն շարքից