Ռազմական 

Ան-Նուսրա ու Ջեշ-Անսար խմբավորումների գրոհայինները հարձակում են իրականացրել Հալեպի Ազ-Զահրա թաղամասում

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Ան-Նուսրա ու Ջեշ-Անսար խմբավորումների գրոհայինները հարձակում են իրականացրել Հալեպի Ազ-Զահրա թաղամասում գտնվող սիրիական ռազմական հետախուզության շենքի ուղղությամբ:

 

Սակայն, սիրիական զինված ուժերին հաջողվել է կասեցնել գրոհայինների հարձակումը՝ նրանց պատճառոլով մարդկային ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ:

Հակահարձակմանը ներգրավվել են Սիրիայի ռազմաօդային ուժերն ու հրետանին:

 

Մահապարտ-ինքնասպանի գործի դրած պայթուցիկ սարքը շինությանը էական վնաս չի հասցրել, սակայն պայթյունի հետեւաքով տուժել են հարակից շինությունները: Մարտերի ընթացքում զոհվել է 4 զինծառայող:

Ներկայումս թաղամասում հաստատվել է հարաբերական անդորր:

 

 

Նույն շարքից