Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հալեպի հյուսիսում գտնվող Դուվեյր- էզ-Զեյթուն բնակավայրի մոտ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը վնասազերծել են թուրքական հետախուզական անօդաչու ինքնաթիռը:
Այդ մասին հայտնել են սիրայի զինված ուժերի հրամանատարական շտաբից, նշելով, որ ինքնաթիռի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նրա թուրքական ծագումը:
Այն օգտագործվել է սիրիական զինուժի տեղաշարժերի ու դիրքերի վերաբերյալ ինֆորմացիա հավաքելու նպատակով:
Ավելի վաղ, մարտի 17-ին սիրիական զինուժը վնասազերծել էր ամերիկյան անօդաչու սարքը, որը հատել էր երկրի օդային տարածքը: