Ռազմական 

Եմենում գերվել են իրանցի զինծառայողներ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եմենի հարավում գտնվող Ադեն նավահանգստային քաղաքում շիա ապստամբների դեմ մարտնչող գրոհայինները գերել են իրանական բանակի  2 սպաների, որոնք նախնական տվյալներով իրականացրել են ապստամբների ռզմական գործողությունների կանոնակարգումը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական ռազմածովայի ուժերի 2 ռազմանավերի հաջողվել եր մուտք գործել Ադենի նեղուց:

 

Միաժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան շարունակում է շիա ապստամբների դիրքերի ռմբակոծությունները, որոնց հաջողվել է գրավել երկրի զգալի մասն ու Սանա մայրաքաղաքը:

 

Ավիահարվածները դեռեւս որեւէ էական արդյունք չեն հանգեցնել, ապստամբները շարունակում են նորանոր տարածքներ գրավել: ավիահարվածներից տուժում են առավելապես խաղաղ բնակիչները:

 

 

Նույն շարքից