Ռազմական 

Իսրայելի վարչապետ դժգոհություն է հայտնել Իրանին С-300 մատակարարելու էմբարգոն վերացնելու ՌԴ որոշման առթիվ

analitik.am

Իսրայելի վարչապետ  Բենյամին Նեթանյահուն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտիի հետ քննարկել է Իրանին С-300 հրթիռային  համալիրի մատակարարման էմբարգոյի վերացման որոշումը: ТАСС  գործակալության փոխանցմամբ` այս մասին երեքշաբթի հաղորդել է իսրայելական պետության վարչապետի գրասենյակը:

«Նեթանյահուն զրուցել է ՌԴ Նախագահի հետ և հայտնել իր դժգոհությունը Իրանին С-300 հրթիռային  համալիրներ վաճառելու մասին որոշման շուրջ: Նեթանյահուն Պուտինին հայտնել է, որ այդ քայլը կհանգեցնի տարածաշրջանում  Իրանի ագրեսիայի բարձրացմանը և կխաթարի անվտանգությունը Մերձավոր Արևելքում», -ասվում է փաստաթղթում:

РИА Новости-ի փոխանցմամբ` էմբարգոյի վերացման մասին ռուսաստանյան ղեկավարության որոշումը վաղաժամ է համարել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն:

Նույն շարքից