Մտածողության խանգարումները կարևոր դեր են խաղում ընդհանուր հոգեախտաբանության մեջ: Մտածողության ախտաբանությունը կարող է հանդես գալ հետևյալ ձևերով`
1. Մտածողության բովանդակության խանգարումներ
2. Զուգորդության գործունեության խանագարումներ
Մտածողության բովանդակության խանգարումները արտահայտվում են հետևյալ ձևերով`
Մտածողության տեմպի խանագարում - դանդաղեցնելու դեպքում դիտվում է պատկերացումների աղքատացում, հիվանդը մեծ դժվարութամբ է կատարում ցանկացած մտավոր աշխատանք, նրանց խոսքը լինում է սակավատառ (դեպրեսիվ վիճակների ժամանակ):
Մտածողության արագացումը - դիտվում է մտքերի ընթացքի աշխուժությամբ, հարատևությամբ, ուշադրության շեղվածության պատճառով հիվանդը մի միտքը չավարտած սկսում է մյուս միտքը: Հիվանդները շատախոսում են, իսկ նրանց մտածողությունը դառնում է մակերեսային (մանիակալ վիճակի ժամանակ):
Մտածողության ճեղքվածությունը – դիտվում է շիզոֆրենիայի ժամանակ: Դրան բնորոշ է մտքերի միջև տրամաբանական կապի բացակայությունը: Մտքի խցանումը արտահայտվում է նրանով, որ հիվանդը անսպասելիորեն պապանձվում է, հիվանդը զգում է, որ միտք չունի, դրանք չքացան: Բայդ մի քանի րոպե հետո շարունակում է կիսատ թողած միտքը:
Աուտիստական մտածողություն - լինում է իրադարձություններից կտրված և բնութագրվում է հիվանդի ներաշխարհով, երևակայությամբ, ցնորքներով ու զառանցանքներով:
Սիմվոլիկ մտածողություն - արտահայտվում է նրանով, որ հիվանդները հատուկ և միայն իրենց հասկանալի իմաստ են դնում իրենց արտահայտած մտքերի և երևույթների մեջ: Օրինակ կարմիր գույնը կարող է հիվանդի համար հանդիսանալ դժբախտության ահազանգ, կամ նախադասության մեջ եղած բառերի թիվը ցույց տա, թե քանի օր է մնացել նրանց ապրելու:
Մտածողության պերսևերացիա - դա արդեն ասված խոսքի, նախադասության միօրինակ կրկնությունն է (շիզոֆրենիայի և գանգուղեղային վնասվածքների ժամանակ:
Դատարկաբանություն - երբ հիվանդը անկապ իմաստավորություն է անում` անկարող լինելով արտահայտել ասելիքն ու էությունը (էպիլեպսիա, շիզոֆրենիա և գանգուղեղային վանսավածքներ):
Մտահոսություն - մենտիզմ: Մտքերի, պատկերերի, պատկերացումների հորձանքն է, դրանք կողմնակի ուժերի կողմից հարուցված լինելու զգացում:
Մտածողության հանագամայնություն - մտքի դժվարահոսությունը բնորոշ է էպիլեպսիային: Իներտության հետ մեկտեղ հիվանդը կանգ է առնում ավելորդ մանրամասների վրա` չկարողանալով էականը տարբերել երկրորդականից: