Ռազմական 

Ամերիկյան անօդաչու սարքերը պարբերաբար հայտնվում են սեւծովյան շրջանում

analitik.am

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Ամերիկյան հետախուզական
RQ-4 Global Hawk անօդաչու սարքերը պարբերաբար թռիչքներ են իրականացնում Սեւ ծովին հարակից տարածքներում:

 

Այդ մասին հայտնել է ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ ծառայության պետ Անդրեյ Կարտապոլովը, նշելով, որ 2015թ.-ի մարտ ամսից ամերիկյան անօդաչու ինքնաթիռները պարբերաբար թռիչքներ են իրականացնում Ուկրաինայի տարածքում:

 

Նրա խոսքերով, անօդաչու սարքերը հնարավորություն ունեն Ուկրաինայի տարածքից հետախուղություն իրականացնել Ռուսաստանի զինված ուժեր ուստրատեգիական հանգույցների նկատմամբ՝ ընդհուպ 205 կմ շառավղով:

RQ-4 Global Hawk ստրատեգիական հետախուզական անօդաչու սարքի արժողությունը կազմում է 133 միլիոն դոլար, այն թռչելով 10-15 կմ բարձրությամբ, հնարավորություն ունի օդում մնալ շուրջ 30 ժամ: Ներկայումս ամերկյան ռազմօդային ուժերը տիրապետում է նմանատիպ շուրջ  42 սարքերի:

 

Նույն շարքից