Ռազմական 

ՀՀ–ում ՀՌՕ–ի զինծառայողները ձմեռային շրջանի ուսուցման ստուգարք են հանձնում

ՀՀ–ում ՀՌՕ–ի ռուսական ռազմակայանում մեկնարկել են ձմեռային շրջանի ուսուցման ստուգարքները։ Շաբաթվա ընթացքում, զորամիավորման հրամանատար, գեներալ–մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ, «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում ամփոփիչ վարժանքներ կանցկացվեն, հաղորդում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։ 



ՀՌՕ շտաբի մի խումբ սպաներ կգնահատեն ռազմակայանի մարտունակության մակարդակը, մարտական հերթապահության, օպերատիվ պատրաստվածության, սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, իրավակարգի և զինվորական կարգապահության պահպանման աստիճանը։



Զորամասի սպաները, սերժանտներն ու զինվորները դաշտային պայմաններում անիվային և զրահատանկային ռազմական տեխնիկա վարելու, հրաձիգներից կրակելու և մարտական մեքենաների սպառազինման ստուգարքային վարժություններ կհանձնեն։ Ռազմական օկրուգի հանձնաժողովը կընդունի անձնակազմի`հատուկ, տեխնիկական, մարտավարական և ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները։



Ամփոփիչ ստուգարքների ընթացքում զորամիավորման ստորաբաժանումների անձնակազմի 30 տոկոսը վարժություններն ու նորմատիվները կհանձնի գիշերային ժամերին` գիշերային տեսանելիության սարքերի և նշանառուների կիրառմամբ։ 

Նույն շարքից