Սիրիայի Իդլիբ պրովինցիայում շարունակվում են արյունալի մարտերը գրոհային խմբավորումների ու սիրիական կառավարական զորքերի միջեւ:
Նախօրեին գրոհայինների մահապարտ-շահիդի իրականացրած պայթյունի հետեւանքով Զլետո բնակավայրի մոտ գտնվող զինվորական բազայում զոհվել ու վիրավորվել են տասնյակ սիրիական բանակի զինծառայողներ:
Պայթյունից անմիջապես հետո գրոհայինները ամրացել են մոտակ դիրքերում:
Սիրիական զինուժը հակահարձակման արդյունքում կարողացել է ամբողջությամբ շրջապատել հակառակորդին: Մարտերի ընթացքում լիկվիդացվել է առնվազն 10 ահաբեկիչ:
Գրոհայինների մյուս ջոկատները հարձակման են անցել քաղաքի հարավում ու հյուսիսում, ներկայումս լայնամասշտաբ մարտեր են տեղի ունենում քաղաքի մատույցներում:
Համա պրովինցիայում գրոհայինները ուժգին հրետակոծության են ենթարկել մի շարք բնակավայրեր, ինչի հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում գրանցվել են բազմաթիվ զոհեր, որոնց թվում են կանայք ու երեխաները: