Հասարակություն Մամուլի ակումբ 

Երեխան հաստատությունն ավարտելով կարողանում է հանգիստ ինտեգրվել. Աշոտ Ավետիսյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում հյուրըկալել էր Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, ով հայտնեց, որ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը միակ հաստատությունն է Հայաստանում, որը զբաղվում է լսողության խնգարում ունեցող երեխաների կրթությամբ, դաստիարակությամբ, այս մասին ն անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին:

«Մենք 10-րդ դասարանից հետո 5 մասնագիտություն ենք սովորեցնում երեխաներին՝ վարսահարդարություն, դիմահարդադրություն, մատնահարդարություն, կոշկակարություն և հարսանյաց պարագաների ձևավորում: Երեխան հաստատությունն ավարտելով կարողանում է հանգիստ ինտեգրվել և իր տեղը գտնել հասարակության մեջ»,-ասաց Աշոտ Ավետիսյանը, հավելելով, որ իրենք արդեն 15 տարի է դասավանդում են և հասել են մեծ հաջողությունների:

«1999-2000 ուս տարվան մենք ունեցանք տարածաշրջանում միակ դպրոցը, և առաջին անգամ որպես առարկա դասավանդվեց ժեստերի լեզուն, և արդյունքում ունենք որակյալ կրթություն», -ասաց ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանը, հավելելով, որ չնայած հասարակությունը դեմ է եղել , սակայն այս տարի կտոնենք դպրոցի հիմնադրման 15 ամյակը: Մենք ունենք դրական փոփոխություն հասարակության վերաբերմունքի հետ կապված:

Ինչ վերաբերվում է հանրակրթական դպրոցներում դասավանդելու հետ կապված հարցին, պարոն Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք ունեն նման նախագիծ և որպես օրինակ ներկայացրեց ԱՄՆ փորձը, որտեղ պարտադիր դասավանդվում է ժեստերի լեզուն:

«Հանրակրթական դպրոցներից հետ են վերադարձել 20 երեխա, այն պատճառաբանությամբ, որ նրանք այնտեղ բան չեն սովորում»,-ասաց Ավետիսյանը:

Բանախոսները հայտնեցին, որ իրենց կրթահամալիր ընդունվում են 5 տարեկանից և երեխաները ստանում են լիարժեք միջնակարգ կրթություն և իրենց սաները մեծ հաջողություններ են գրանցել նաև ավարտելուց հետո:

«Մեր սաներից չորսը սովորում են Մանկավարժական համալսարանում, երեքը՝ Արվեստների ակադեմիայում, այս տարի նախապատրաստվում են երկուսն ընդունվել Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ, իսկ մեկը՝ Թատրոնի և Կինոյի ինստիտուտ»,- իրենց սաների հաջողությունները ներկայացրեց Ավետիսյանը, հավելելով, որ ունեն նաև Եվրոպայի և Աշխարհի ըմբշամարտի մրցույթների ոսկե մեդալակիր մարզիկներ:

Այս տարի կրթահամալիրն ունի 11 շրջանավարտ, իսկ դպրոցում սովորում է 133 աշակերտ և միջին դպրոցն ավելի խիտ է: Հասարակության հետ տարվող աշխատանքները ներկայացնելով բանախոսները նշեցին, որ իրենք սեմինարներ են անցկացրել բժիշկների հետ և արդեն ամեն մի հիվանդանոցում կա մեկ նման մասնագետ, ինչպես նաև ոստիկանների հետ են անցկացրել նման դասընթացներ:

«Երկու ամիս տևած դասընթացներում մենք ոստիկաններին և բժիշկներին ծանոթացրեցինք ժեստերի լեզվի տարրական բազային, որով նրանք կկարողանային շփվել լսողության խնդիրներ ունեցողների հետ»,-ասաց Զուբեյդա Մելիքյանը:

Բանախոսները կարծում են, որ լսողության խանգարումներ ունեցողների համար ստեղծվում է անհրաժեշտ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել և հետագայում նաև կարողանան սոցիալակն հարցեր լուծել:

«Այսօր մեր սաներից շատերը աշխատում են գորգագործական ֆաբրիկայում, վարսավիրներ, իսկ կոշկակարությունը կարելի է ասել խուլերի պապենական մասնագիտությունն է և հիմնականում այստեղ շատ են լավագույն մասնագետները»,- ասաց Ավետիսյանը:

Կրթահամալիի տնօրենը հայտնեց, որ իրենց մոտ սովորում են երեխաներ նաև ՀՀ մարզերից, Արցախից և Ջավախքից:

Նույն շարքից