«Ես այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ առաջարկելով խորհրդարանական որևէ ձևաչափով քննարկել տեղի ունեցող իրադարձությունները»,-այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա կարող է լինելու կամ ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ֆորմատով, կամ ԱԺ նախագահի մոտ հրավիրված քննարկումների, կամ խորհրդարանական լսումների ֆորմատով:
Փաշինյանը նշեց, թե անհանգստացած է, որ իրադարձությունների զարգացման և տեսլականի մասին խոսում են միայն ԱԱԾ-ն և ոստիկանությունը. «Եթե իրավիճակը պետք է գնահատենք քրեական օրենսգրքի որևէ հոդված բացելով և ցիտելով, նշանակում է իրավիճակը ճիշտ չենք գնահատում»:
ԱԺ պատգամավորը նա անընդունելի համարեց այն, որ ՊՊԾ գունդը գրաված անդամներին փորձ է արվում ներկայացվել որպես ահաբեկիչ:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է արձագանքել Գալուստ Սահակյանն առաջաարկին, Փաշինյանն ասաց, որ վերջինս խոսք է տվել մտածել, չնայած ակնհայտ է, որ այդքան էլ ոգևորված չէ այդ գաղափարով. «Մենք խոսել են վաղ առավոտյան, սակայն մինչ այ պահը դեռ պատասխան չեմ ստացել»: