Մամուլի ակումբ 

«Անալիտիկ» վերլուծական կենտրոնի բացման արարողությունը

analitik.am

    Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Անալիտիկ» վերլուծական կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնի ղեկավարը Անի Հովհաննիսյանն է, իսկ անդամներից են Հարություն Հարությունյանը, ով նաև «Արդարության սերունդ» ՀԿ-ի փոխնախագահն է, Մերի Կատվալյանը, Անահիտ Ծատուրյանը, Ծաղիկ Ղազարյանը և այլոք:  Անի Անի Հովհաննիսյանի ելույթը ներկայացնում ենք ստորև.«Բարև Ձեզ, նախ շնորհակալություն բոլորին ներկայության համար: Ասեմ, որ Անալիտիկ կենտրոնի բացման օրը պատահական չէ ընտրված հենց սեպտեմբերի քսանին: Վաղը, ինչպես գիտենք, Հայաստանի անկախության օրն է, և քանի որ Անալիտիկ ակումբի գործունեությունը միտված է մեր հայրենիքի պետականաշինության մեջ ներդրում ունենալուն, ուստիև մենք որոշեցինք բացման միջոցառումը կազմակերպել բոլորիս համար բացառիկ կարևոր ձեռքբերում հանդիսացող անկախության օրվա նախօրյակին: Անալիտիկ ակումբը որպես կառույց, քաղաքականապես անդեմ է, չնայած որ ակտիվորեն զբաղվելու է առաջին հերթին հենց քաղաքական վերլուծություններով: Անդեմ է, քանզի մենք ուսումնասիրելու, վերհանելու ենք մեր երկրում առկա քաղաքական, տնտեսական և այլ խնդիրները, մշակելու դրանց լուծման հնարավոր տարբերակները և ընտրենք դրանցից ամենաարդյունավետը:  Քաղաքական գործընթացները վերլուծելիս պահպանելու ենք բացարձակ չեզոքություն և օբյեկտիվություն: Այս դժվարին գործընթացում մեզ մշտապես պետք կգա Ձեր բոլորիդ ներգրավվածությունը, թե պետական կառույցների, թե հասարակական կազմակերպությունների և գործիչների, և թե քաղաքական ուժերի, մի բառով ասած, Հայաստանի ներկայով և ապագայով մտահոգված մարդկանց ներգրավվածությունը:Վերջին շրջանում հասարակության մեջ ավելացել են դժգոհությունները, և կարծես թե մեզանում արմատավորված լինի հիասթափությունն և վատատեսությունն: Ես ցավ եմ ապրում տեսնելով փոխադարձ վիրավորանքների, բացարձակ անհանդուրժողականության մթնոլորտ քաղաքական ոլորտում և որոշ դեպքերում միայն սենսացիա առաջացնելու համար կաարվող իրադարձություններ: Կարծում եմ դրանում մենք բոլորս  և մեղավոր ենք, և մեղավոր չենք: Մեղավոր ենք, քանզի որոշ դեպքերում կուսակցականապաշտությունն ավելի ենք կարևորում պետականամետությունից, և մեղավոր չենք, քանզի հայ ազգի այս խնդիրներով լեցուն բեռը դարերի պատմություն ունի:  Այդուհանդերձ, ես խորապես հարգում եմ հայ մարդուն, և համոզված եմ, որ ներքաղաքական բախումներն ինչքան էլ սուր չլինեն, միևնույն է պետությանը սպառնացող վտանգի դեպքում, մենք բոլորս միավորվելու ենք, բայց, անկեղծ ասած, կուզենայի տեսնել այդ միասնությունը մինչև վտանգի ի հայտ գալը, ինչը թույլ կտար ոչ միայն չեզոքոացնել հնարավոր վտանգը, այլ նաև առաջընթաց գրանցել:  Հաշվի առնելով այս ամենը Անալիտիկ ակումբն իր գործունեության ընթացքում հյուրընկալելու, քննարկելու և համագործակցելու է թե իշխանության, թե ընդդիմության և թե այլընտրանքային քաղաքական ուժերի հետ,ինչպես նաև տնտեսական, կրթական, գիտական և այլ բնագավառների ներկայացուցիչների հետ: Մեր նպատակը ոչ թե քաղաքական ուղու փնտրումն է, այլ քաղաքական ուժերի հետ միասին մեր պետության խնդիրների լուծմանը նպաստելը: Ես կուզենայի, որ գար մի օր, երբ Հայաստանի բնակչության  մեծամասնությանը չհուզեր քաղաքականությունը, քանզի դա կնշանակեր, որ մարդիկ ապահովված են աշխատանքով, երկրում խնդիրները զգալիորեն նվազել են, և մարդիկ ուղղակի երջանիկ են:

    Անալիտիկ ակումբի նպատակն է մատուցել գիտելիքահենք վերլուծություններ: Իմ խորին համոզմամբ` հենց մարդկային ուղեղն է Հայաստանի կարևորագույն և անփոխարինելի ռեսուրսը, ուստի մենք ամեն կերպ կաջակցենք երիտասարդ գիտնականներին` հարթակ տրամադրելով նրանց Analitik.am կայքում, ինչպես նաև կունենանք ավագ սերնդի գիտնականների աջակցության կարիքը:

  Ես կցանկանայի նաև, որ այս սեղանի շուրջ նստելիս` կլինի դա ասուլիսների, քննարկումներ, թե այլ հանդիպումների ժամանակ, քաղաքականացված լինելով հանդերձ մենք մտածեինք մեր պետականամետության մասին առաջին հերթին, ապա նոր քաղաքական կողմնորոշման մասին: Ես հուսով եմ, որ մենք միասին դեռ երկար համագործակցության ճանապարհ կանցնենք, և կունենանք մեր ներդորումը Հայաստանի պետականաշինության և առաջընթացի մեջ, որը կուզենայի, որ լինի հիմնված Եվրոպական դեմոկրատական արժեքների, Եվրասիական տնտեսական համագործակցության ընդլայնված ցանցի վրա, ինչպես նաև հայկական ամուր և վստահ նպատակասլացության և հաջողության հասնելու համառության վրա:

    Անալիտիկ կենտրոնն ուզում է հեղափոխություն անել, բայց ոչ թե ուղիղ իմաստով, այլ մտածելակերպի հեղափոխություն, ինչը կբերի նրան, որ սենսացիա կդառնան ոչ թե սեռական կյանքին առնչվող նյութերը, այլ գիտական ոլորտի նվաճումներին, քաղաքական ուժերի ճկունությանն ու համեստությանը վերաբերող նյութերը, ինչպես նաև երիտասարդության շրջանում նորաձև կդառնա խելացի և գրագետ լինելը»:

analitik.aml

Նույն շարքից