Անալիտիկ կենտրոն Մամուլի ակումբ 

Ցույցերի մշակույթ. Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելու մեխանիզմները

analitik.am

Այսօր Անալիտիկ կենտրոնում կայացած «Ցույցերի մշակույթ. Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելու մեխանիզմները» թեմայով ասուլիսի հյուրն էր  Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանը խոսելով այժմ Հայաստանում ձևավորված մթնոլորտի մասին, նշեց, որ այսօր Հայստանում գերակա է  հուսահատության  մթնոլորտը, սակայն նա կոչ արեց ժողովրդին չհուսահատվել և պայքարել  փոփոխությունների հասնելու համար: Նրա կարծիքով մեր երկրում անհրաժեշտ են միայն ու միայն  արմատական փոփոխություններ.  «Մեզ կարելի է կոչել արմատական ուժ, քանի որ մենք հակաարմատային ընդդիմական ուժ ենք, մենք մերժում ենք այս կառավարությանը և  լուծումը փնտրում  քաղաքական դաշտից դուրս, սակայն պետք չէ ասել, որ մենք  ծայրահեղական ուժ ենք: Պատմությունն էլ է հուշում, որ երկու տարբերակ կա փոփոխությունների հասնելու. առաջինը ընտրությունների միջոցովն է, որը մեր  երկրում չի գործում, մյուս տարբերակը  հեղաշրջումն է, որը նունպես մեր երկրում հնարավոր չէ իրականացնել, քանի որ երկարաժամեկտ ցնցումների ռեսուրս չունենք»: Սեֆիլյանը խոսեց նաև արմատական փոփոխություններ հասնելու երրորդ ուղղու մասին, որը   նախախորհրդարանի «Ճանապարհային քարտեզն»  է, որում մշակվել է այն ծրագիրը, որով փորձելու են հասնել  երազած Հայաստանին, երկրորդը փոխհարաբերություւների ձևավորումն է, որով փորձելու են փոփոխությունները անցնում իրականացնել, երրորդը քաղաքական սերնդափոխության հանգամանքն է,որտեղ շեշտը ոչ թե տարիքի, այլ ոակի մասին է, պետք է իրականացնել  որակական սերնդափոպություն, քանի որ նախորդ սերունդի մոտ գերակշռում է ստրկական գաղափարը: «Այժմ պետք է գերակշռի հայաստանամետ գաղափարը և վստահ լինենք, որ հայերով կկարողանանք ստեղծել հզոր պետություն: Մենք պետք է ճանաչված ու ուժեղ պետություն դառնալ ոչ միայն ռեգիոնալ առումով, այլև համաշխարհային մասշտաբով դառնալ օրինակելի երկիր: Բարձր ու վեհ գաղափարներից պետք չէ խուսափել և պետք է ձգտել հասնել այդ գաղափարների իրականացմանը:  «Ճանապարհային քարտեզում» կա նաև կոլեգիալ որոշուներ կայացնելու մշակույթի ձևավոևման ծրագիր, քանի որ որոշումները պետք չէ քննարկվեն և կայացվեն անհատների կողմից»:

 Բանախոսի խոսքով՝ Հայաստանի պատմությունը հուշում է, որ հեղափոխությունները հղանում են հանճարները. իրականացնում են ռոմանտիկները և վերջում ղեկին հայտնվում են տականքները: «Պետք է մշակել մեխանիզմներ, որով պետք էամեն ինչանել, որպեսզի այդպիսի տականքներ չհայտնվեն պետության ղեկին և  ժողովրդի գլխին դառնան հրեշներ»: Սեֆիլյանի խոսքով՝ դեռևս անհնար է մոբիլիզացնել  ժողովրդին:  Բանախոսը նաև նշեց, որ անհրաժեշտ է այժմ ստեղծել պետություն և այժմյան պետությունը պետություն չի կարող համարվել քանի որ հիմա մեր ժողովրդը իշխանության կողմից կեղեքվում ու խաբվում է:  Սեֆիլյանը նաև շեշտեց, որ հաջողության հասնելու  գրավականաը նյութականի մեջ չէ, այլ ՝ կամքի, պետք է գերիշխի համապատասխան վեհ գաղափարը և պայքարի ուժը: Բանախոսը անդրադարձավ նաև ՄՄ-ին ու ԵՄ-ին, ասելով. «Այսօր մեր երկրում ըստ էության գերակշռում է երկու տեսակետ, կամ այս կող, կամ այն կող,  մենք ասում են ո՛չ, ո՛չ: Մեր գաղափարը բխում է հայսատանամետ դիրքից ու մեր գերիշխող պետությունների խոսքը այնքան էլ էական չէ մեզ համար, մենք փոքր պետություն ենք, սակայն մեր կարծիքով՝ փոքր պետությունը նույնպես կարող է թելադրել իր գաղափարը»: Ժիրայր Սեֆիլյանը խոսելով մեր երկրի իշխանությունների գործելաոճի մասին, շեշտեց, որ նրանք  դարձել են այս կամ այն ուժերի խամաճիկը և շարժվում են նրանց ցանկությամբ:  «Եթե Պուտինը գալիս է Հայաստան, մենք  նրանից պետք է պահանջելու բան չունենանք,  ցույցերը և բողոքները ընդամենը ցուցական գործողություններ են և անհիմն ենք համարում Պուտինի գալու կապակցությամբ որևէ քայլ ձեռնարկել:  Ռուսաստանի իշխանություններին պետք է կարողանանք մեր հստակ քայլերով  ցույց տալ, որ մենք մեր իշխանությունների նման չենք և պատրաստ ենք ամեն ինչ անել իսկական պետություն ստեղծելու համար»: Սեֆիլյանը նշեց նաև, որ նախախորհրդարանը  փորձելու է  համագործակցության հարթակ ձևավորել իշխանությունների ու տարբեր խմբակցությունների հետ և կոորդինացիայի միջոցով հասնել արմատական փոփոխությունների, քանի որ նրանք շարժվում ենք ոչ միայն պաքարի ուղղով, այլև ռազմավարական

Նույն շարքից