Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Հայաստան-Իրան հարաբերություններում վերջին շրջանում հետընթաց չի գրանցվել. իրանագետ

analitik.am

«Ազատ տնտեսական գոտու ստեղծումը լուրջ գործընթաց է, առաջին հերթին պետք է ԱԺ-ի կողմից հաստատվի, լուրջ գործողություններ ընթանան դրա ուղղությամբ: Այստեղ կա նաև հարցի երկրորդ կողմը` արդյոք Իրանը ՀՀ-ի հետ է ուզում ստեղծել ազատ տնտեսական գոտի, թե՞ ՀՀ-ի՝ Եվրասիական միությանն անդամակցելու կապակցությամբ է մտադիր ստեղծել այդ գոտին, քանի որ Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ չէ Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:


 

 «Հայաստանը՝ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտի կարող է ունենալ, այդ համագործակցության արդյունքում նախատեսվում է ստեղծել համատեղ արդյունաբերության գոտի: Հայաստանի համար շատ շահավետ կլինի համատեղ արդյունաբերական գոտու ստեղծումը, քանի որ ապրանքարդյունաբերությունը կլինի այդ գոտում, նոր աշխատատեղեր կստեղծվեն, ապրանքի գները էժան կլինեն, ֆինանսական ներդրումներ կունենանք: Իրականում, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է, և այդ պատճառով էլ ես կասկածում եմ, որ կկարողանանք ստեղծել ազատ տնտեսական գոտի»:


 

 Բանախոսը, խոսելով   Հայաստան-Իրան հարաբերությունների մասին, նշեց, որ  հետընթաց չի գրանցվել վերջին շրջանում:

 

Խոսելով  Իրանի ատոմային ծրագրի մասին, բանախոսը նշեց, որ դա  ծեծված թեմա է, որոշակի քայլեր կատարվում են, սակայն ոչինչ չի փոխվում դրանից:


 

  Իրանի նախագահի Թուրքիա այցելության վերաբերյալ նա ասաց. «Այցելության շրջանակներում Նախագահը Աթաթուրքի գերեզման չայցելեց, որը ուշադրության արժանի քայլ էր: Իրան-Թուրքիա հարաբերությունները տնտեսական առումով լավ զարգանում են, սակայն քաղաքական խնդիրներ կան Թուրքիայի և Իրանի միջև, որոնք Իրանը չի բարձրաձայնում, քանի որ Իրանի համար իսլամական երկրները, ըստ նրանց Սահմանադրության, ընկալվում են որպես եղբայրական երկրներ:


 

Բանախոսը նաև նշեց, որ քաղաքական հայտարարություններ արվում են, սակայն իրկանությունն այլ է: Իրանը մինչև վերջ հավատարիմ մնաց Սիրիայի հարցում իր սկզբունքներին»:


 

Խոսելով  Իրան-ՄՄ հարաբերությւոնների մասին, նա նշեց. «Իրան-ՄՄ համագործակցություն կլինի և դա կունենա շարունակական բնույթ: Իրան-ՄՄ-Չինաստան հարաբերությունները կարող են շատ լավ օգտագործվել ԱՄՆ-ի դեմ, սակայն նրանց հարյուր տոկոսանոց համագործակցությունը բացառվում է: Իրանը ճանապարհներ կգտնի ԵՏՄ-ի հետ համագործակցելու, սակայն չի կարող անդամակցել դրան: Իրանը ունի հարուստ, մեծ պաշարներ, որոնք օգտակար կլինեն ԵՏՄ-ին»: 

Նույն շարքից