Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Առաջարկում եմ ՀՀ Սփյուռքի նախարարությունը անվանափոխել և դարձնել Ներգաղթի նախարարություն. Լևոն Շիրինյան

analitik.am

«Առաջարկում եմ ՀՀ Սփյուռքի նախարարաութունը անվանափոխել և դարձնել Ներգաղթի նախարարություն, որը կնպաստի Հայաստանում  ներգաղթի ավելացմանը»,-այս մասին այսօր «Անալիտիկ»  կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

 

Խոսելով ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետերի մասին, բանախոսը ասաց. «Ո՛չ քառյակն է փոխվում, ո՛չ էլ իշխանության որակը: Քառյակը, որը իրեն կնքել է «ոչ իշխանական ուժ»,  մանիպուլյացիա է  անում, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ այն կուսակցությունները, որոնք ԱԺ-ում են,  իշխանություն են և չեն կարող լինել ոչ իշխանական ուժ: Սա ընդամենը քաղաքական մանիպուլյացիա է և ունի որոշակի նպատակ: Նրանք այդ  «ոչ իշխանական» անվամբ ապահովագրում են իրենց, այսինքն, եթե Հայաստանում ոչ մի փոփոխություն չլինի, նրանք դրա համար պատասխանատվություն  չեն կրի»:

 

 

Լևոն Շիրինյանի կարծիքով` քառյակից  չափավոր կեցվածք ունեցող քաղաքական ուժը «Բարգավաճ Հայաստանն» է. «Այն  իրեն այլընտրանք է անվանել, սակայն նույն ընդդիմությունն է: Քառյակի  մնացած երեք կուսակցությունները, քանի որ «Բարգավաճ Հայաստանի» հետ են համաձայնության եկել, իրենց պահանջները հավասարեցրել  են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջներին:

 

Բանախոսը նաև հավելեց, որ  քառյակի ելույթներից չի երևում, որ Հայաստանում կլինեն  ռազմավարական, համակարգային փոփոխություններ և քառյակն էլ է սա  գիտակցում . «Քառյակի  առկա պահանջները, ներկայացված 12 կետերը արդեն ծամծմված թեմաներ են, որոնցից ժողովուրդն արդեն հոգնել է:  Խորհրդարանական ընտրություններին 2 տարի է մնացել, որի արդյունքում հաղթանակը կրկին կլինի ՀՀԿ-ինը:  Քառյակը կարող էր արմատական փոփոխությունների պահանջ ներկայացնել, սակայն դա նա չի անում: Ոչ իշխանական քառյակը  խուսափում է դիմել ժողովրդին, համագործակցել ժողովրդի հետ, այն պետք է գիտակցի, որ   առանց հասարակության պահանջի այս երկրում ոչինչ չի փոխվի»:

 

Բանախոսը նշեց, որ արդեն ամառ է և ոչ իշխանական քառյակը շուտով կգնա հանգստի, ինչպես որ  իշխանությունը:  Շիրինյանը նաև հավելեց, որ քառյակի ներկայացրած  12 կետերի մի մասը իշխանությունը  կիրականացնի, քանի որ վերջինիս համար 12 կետերից որոշները  հոգեհարազատ են. «Եթե «Բարգավաճ Հայաստանը» Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցույթան մոդելը որդեգրի,  ապա կարող է հասնել Հայաստանում  արդյունավետ  փոփոխությունների:  Եթե «Բարգավաճ Հայաստանը» դիմի Հայաստանի  միջին խավին և հստակ աշխատի մեր երկրի  արդյունաբերության և գիտության վերականգման ուղղությամբ, ապա հստակ հաջողություններ կգրանցի,  կբացվի  նախագահական ընտրությունների ճանապարհ, որի արդյունքում հաղթանակ կգրանցի: Իսկ առանց «Բարգավաճ Հայաստանի»,  եթե եռյակը Հայաստանում փորձի քաղաքական իրավիճակը փոխել, ապա  նրա մոտ ոչինչ չի ստացվի»:

 

Բանախոսը նաև հավելեց, որ  Հայաստանում, եթե որևիցե քաղաքական ուժ որոշի մեր  Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ իրականացնել,   ապա ժողովրդի զգալի մասը կկանգնի հենց  այդ իշխանական ուժի կողքը և հաղթանակը կլինի նրանը:

 

 

Լևոն Շիրինյանը խոսելով «Դ!ԵՄ ԵՄ»  շարժմանը քառյակի աջակցելու ցանկության մասին, ասաց. ««Դ!ԵՄ ԵՄ-ը»  կուսակցույթունների հետ համագործակցելուց հիմնականում հրաժարվում է:  Քառյակը ցանկանում է այս  շարժման հետ համագործակցել, քանր որ  այն արդեն կայացած քաղաքացիական շարժում է, ունի իր հստակ պահանջները և դրա հետ  աշխատելը հեշտ է: Հենց այդ պատճառով էլ քառյակը ցանկանում է աշխատել նրանց հետ»:

 

 

Բանախոսը նաև ասաց, որ լավ կլիներ, որ  նոր կառավարության կազմում հասուն, գիտակից քաղաքացիներ նույնպես ընդգրկվեին, քանի որ այժմ միայն ծանոթ-բարեկամներն են ընդգրկված  և հենց այդ պատճառով է, որ  Հայաստանում ոչինչ չի փոխվում և չկա նոր շունչ:

 

Բանախոսը նաև հույս հայտնեց, որ Հայաստանում կգա ժամանակ, երբ կդադարեն նվնվոցները,  հուսահատության քարոզները, քանի որ  այս ամենը «նպատսում» է Հայաստանի  կործանմանը. «Նոր սերունդը իր ապագան զոհում է բողոքներին, հուսալքությանը և այլ բացասական զգացմունքների: Մեր երկրում պետք է  այս հոգեբանական իրավիճակը փոխել և  հաղթահարել, քանի որ Հայաստանի լուսավոր ապագային հնարավոր է հասնել միայն հուսառատ  ու դրական  ուղիով»:

 

Նույն շարքից