Մամուլի ակումբ 

Հայաստանում վստահելի շուկա գոյություն չունի. Մելիտա Հակոբյան

analitik.am

«Հայաստանում վստահելի շուկա գոյություն չունի, և ոչ բոլոր տեղական արտադրողներն են որակյալ ապրանք արտադրում»,- այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մելիտա Հակոբյանը:

 

 

«Միաժամանակ, տեղական արտադրանքը քիչ թե շատ կառավարելի և վստահելի է, մինչդեռ արտասահմանյան արտադրության ապրանքների՝ անգամ ներկրողներին դժվար է գտնել: Ինչ վերաբերում է սննդամթերքի անվտանգության նկատմամբ մարդկանց իրավունքին, ապա այս մասին խոսելիս պետք է քաջ գիտակցենք, որ հայերը սպառողական գիտելիքների առումով զարգացած չեն: Հակառակ դեպքում որևէ ապրանքարտադրող իրեն թույլ չէր տա խաբել սպառողին: Սպառողը պետք է հասկանա, որ ինքն է շուկայի թելադրողը, ինչը, սակայն, չի գիտակցում: Մենք պահանջկոտ սպառող չունենք, դրա համար էլ մեր վիճակն այսպիսին է»,- ասաց նա:

 

 

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման թեմային՝ Մելիտա Հակոբյանը նկատեց, որ դա աղետալի հետևանքներ կունենա սպառողների և արտադրողների գրպանի վրա:



 

Ասուլիսի մյուս բանախոս, ակադեմիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն իր հերթին հակառակը պնդեց՝ նշելով, որ սպառողների գիտակցությունը բավական բարձրացել է: Բայց մեր մենթալիտետի մեջ է ուրիշի արտադրանքը սիրելը:





«Մեր սպառողի գրպանը արդեն դատարկ է և այնտեղ մտնել պետք չէ: Մենք թերություն ունենք բոլոր ոլորտներում՝ սկսած լայն սպառման ապրանքներից, վերջացրած սննդից: Պետք է ուշադրություն դարձնել բոլոր ոլորտներին, գովազդը պետք է ճիշտ գնա, սպառողների առողջության հաշվին պետք չէ ապրել. պետք է այնպես անել, որպեսզի մեկը մյուսին չթունավորի: Հայաստանի սննդատեսակները մի քանի անգամ ավելի լավն են, քան Ռուսաստանինը: Հայաստանում քանի որ փոքր երկիր է կեղծումների մասին միանգամից տեղեկանում և արձագանքվում է: Այլ մոտեցում է լայն սպառման ապրանքների նկատմամբ, քանի որ այդքանը չենք հասցնում ֆիզիկապես ստուգել, քանի որ ոչ մեկից չենք ֆինանսավորվում: Մեր առողջությունն ու ֆինանսները դնում ենք ժողովրդի համար, մենք վաղուց ֆինանսական ճեղքվածք ունենք, սակայն շարունակում ենք աշխատել ժողովրդի համար»,-նշեց Հակոբյանը:

Նույն շարքից