Մամուլի ակումբ Տնտեսություն 

Ո՞ւմ է ուղղված մեծածախ ջրի սակագնի բարձրացումը

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի հյուրերն էին  Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը և կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը:

 

 

Խոսելով ՀԾԿՀ՝   բնակիչներին մատակարարվող ջրի սակագինը անփոփոխ թողնելու որոշման մասին և մեծածախ ջրի սակագնի  բարձրացման մասին, Արմեն Պողոսյանը ասաց. «Հայաստանում էլ են լավ բաներ լինում, այո՛,  հանձնաժողովը մերժեց սակագնի բարձրացման հայցը և գինը մնաց նույնը:  Ես հայտարարում եմ վստահաբար, որ միջպետական պայմանագիրը չի կատարվելու, քանի որ ի վիճակի չեն այն ապահովելու:  Ես մեր երկրի տնտեսական կուրսը չեմ տեսնում, ջրի սակագնի վերաբերյալ   10 տարով կնքված պայմանագիր կա , որտեղ ասվում է, որ վերջին երեք տարիներին սակագինը պետք է նվազի: Սակայն այսօր ասվում է, որ այն պետք է բարձրանա»:

 

Բանախոսը նշեց, որ   սակագները պետք է  բարձրացնել միայն աշխատավարձերը բարձրացնելու դեպքում. «Կան մարդիկ, ովքեր ավելի հարուստ են և նրանք պետք է ավելի բարձր սակագին վճարեն, քան ավելի համեստ ապրողները: Պետք է նշենք, որ մատակարարվող ջրի  որակական ցուցանիշները բավականին լավացել են, մենք մոռացել ենք այն օրերը, երբ մի քանի ժամով էինք ստանում  ջուր: Սակայն այսօր ջուրը  քլորացնում են, որը նախնադարյան միջոց է:  Քիչ քլորացման  դեպքում կա համաճարակային վտանգ, շատի ժամանակ նույնպես կա վտանգ, այժմ կան  ջուրը մաքրելու ավելի ժամանակակից միջոցներ: Տարիներ առաջ Երևանում վարակ եղավ, 250 հոգի հիվանդանոցում հայտնվեց, սակայն ոչ ոք պատասխանատվությու չկրեց:  Գործը փակվեց, քանի որ մեղավորներն ու պատճառները չհայտնաբերվեցին:

 

 

 Կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը խոսելով  ՀԾԿՀ-ի կայացրած որոշման մասին, նշեց. «Ես այլ ձևով եմ մեկանաբանում այն,  ինչ կատարվում է: Ես մեր երկրում տեսնում եմ ռազմավարական ու տնտեսական առումով կուրս, այն է՝ մեր իշխանությունը  ցանկանում է ամեն կերպով լցնել գրպանները, սա պետական իմաստով սպառողական մոտեցում է: Մեզ մոտ օլիգարխիկ տնտեսություն է: Մեր երկրում  սակագների բարձրացումից երկու աղբյուր է գոյանում  ՝  ժողովրդի  փողերի շատ քիչ մասը  դեպի բյուջ է գնում, մյուսը՝ օլիգարխների գրպանը: Խոսքը հափշտակման մասին չէ, ուղղակի կառավարման համակարգը կառավարում է  նաև ֆինանսները»:

 

 

Բանախոսը նշեց, որ     լուրջ տնտեսական հաշվարկներ չի տեսնում. «Այսօր մեր երկրում  լայնածավալ ընդվզում չկա, իսկ դրա պատճառն այն է, որ  հայերը որպես կանոն սոցիալական հարցերի համար ոտքի չեն կանգնում, ընդվզում են միայն  այն  ժամանկ, երբ  վտանգված է նրա լինել չլինելու հարցը:  Այն, որ մեր պետությունում պատասխանատվություն  չկա և մեր քաղաքական էլիտան կազմաքանդում է Հայաստանը որպես պետություն  արատագաղթի միջոցով, փաստ է»,-եզրափակեց Հարություն Մեսրոբյանը :

 

Նույն շարքից