Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Orange Armenia-ն խախտում է սպառողների իրավունքները. քաղաքացիների բարձրացրած խնդիրները, դատարան ներկայացված հայցերը և դրանց ճակատագրերը» թեմայով ասուլիսի հյուրերն էին իրավաբան Անուշ Հարությունյանը, քաղաքացիներ Իրինա Գասպարյանը (Ասորիների միության ղեկավար) և Արմեն Սեդրակյանը:
Orange Armenia-ի գործունեությունից տուժած քաղաքացի Իրինա Գասպարյանը ասաց. «2011 թվականի դեկտեմբեր ամսին «Օրանժը» ակցիա ուներ և ես գնեցի հեռախոս: Կնքվեց պայմանագիրը, պայմանագիրը երկար էր ու շատ մանր էր գրված: Ես հայերեն լավ չեմ հասկանում, խնդրեցի, որ պայմանագիրը ռուսերեն ինձ ներկայացնեն, սակայն ասացին, որ ռուսերեն տարբերակ չունեն: Նրանք պայմանագիրն ինձ հայերենով ներկայացրին և նորմալ պայմանագիր էր, որոշեցի հեռախոսը վերցնել: Եկա տուն, երկու օր անց բացեցի հեռախոսը, որ օգտագործեմ, տեսա որ սեխմակները չեն աշխատում: Մինչև հունվարի ութը տոներ էին, իննին մտա իրենց գրասենյակ , ասացի չի աշխատում, պատասխանեցին, որ չեն կարող փոխել, այլ կվերանորոգեն: Ես ասացի, որ չեմ ուզում, որ այն վերանորոգեն և հրաժարվում եմ պայմանագրից: Ոչ մի պատասխան չունեի, հունվարի տասնվեցին, ստացա գրություն, որ հեռախոսը սպասարկաման կենորոում է գտնվում, քսանչորսին զանգել ասել են, որ հեռախոսը սարքին է: Սակայն վրդովվեցի, քանի որ, ես չէի ուզում, որ այն վերանորոգվի և պահանջեցի, որ եթե վեարնորոգել են ներկայացնեն եզրակցաություն հեռախոսի վերանորոգման մասին: Ես գրեցի երկրորդ դիմումը, որտեղ ասացի, որ հունվարի իննին թողել եմ հեռախոսը,նամակ եք ուղարկել, որ վերանորգման կենտրոնում է և ոչ մի տեղեկություն չունեմ այժմ: Երկու օր անց ստացա նամակ, որին եզրակացություն էր կցած, որ իրենք ինձ տեղեկացրել են, որ հեռախոսը վերանորոգված է: Սակայն նրանց տեղեկությունը չի համապատասախնում իրականությանը, հունվարի տասնիննին սպասարկման կենտրոնը վերանորոգման է ընդունել և փետրվարի քսանին ավարտել են: Ես վճարումը չեմ կատարել, քանի որ համարել եմ, որ նրանք խախտել են պայանագիրը: Նրանք իրենց գրության մեջ գրում էին, որ քանի որ ես պայամանագիրը խախտում եմ, պարտավոր եմ վճարել ամսավճարներ: Փետրվարին առաջին նիստը եղավ, ես ներկայացրի հակընդեմ հայց, պահանջեցի, որ իմ իրավունքները խախտելու պատճառով, «Օրանժը» վճարի տուժանք: Դատարանը աջակցում է «Օրանժին», իսկ փաստաբան Վահե Աստվածատրյանը աղավաղված է ներկայացնում փաստերը, և էթիկան խախտում է: Քանի որ դատն արդեն ավարտվել է, և մենք փաստեր ունենք, որ դատավորը փաստերը որոշման մեջ չի ընդգրկել: Երբ նկատեցինք, որ դատավորները շատ են օրանժին աջակցում, դիմեցինք Հանրային ծառայութնունները կարգավորող հանձնաժողով: Մեզ հանրային խորհրդի միջոցով օրանժի տնօրնեը պատասխանեց, ի տարբերույթուն իրենց փաստաբանի՝ կառավարության որոշումը նա ճիշտ է մեկնաբանում: Փաստաբանը հեռախոսը երկայացրել էր որպես կենցաղային տեխնիկա, հետո էկոնոմիկայի նախարարությունը ասել է, որ ոչ կենցաղային տեխնիկա է»:
Արմեն Սեդրակյանը, ով նույնպես տուժել է Orange Armenia-ի գործունեությունից, ներկայացրեց իր դեպքը. «2011 թվականի դեկտեմբերի քսանչորսին պայմանագիր կնքեցի, վճարեցի, հեռախոսը վերցրեցի: Այնուհետև հեռախոսով խոսելեիս մերթ ընդ մերթ զրուցակցիս ձայնը չէի լսում … Գնացի սպասարկման կետ, ասացին, որ աշխատում է այն, մի քանի օր անց այն միանգամից փչացավ: Աշխատանքի բերումով մի քիչ զբաղված էի, ամսի տասնմեկին ներկայացրեցի փչացած հեռախոսը գրասենյակ, նրանք նայեցին և ասացին, որ իմ մեղքով չի փչացել և նրանք վերցրեցին վերանորոգման: Անցավ տասը օր, նրանք ինձ ոչ մի պատասխան չտվեցին: Նրանցից խնդրեցի դիմումի ձև, չտվեցին: Ժամանակավոր հեռախոս պահանջեցի էլի չտվեցին: Քսան օր մնացի առանց հեռախոս, գնացի «Օրանժ» գրասենյակ, տեխնիկական գրքում նայեցի, չկար վերանորոգման մասին գրված տղեկություն: Աշխատակիցը չկարողացավ միացնել հեռախոսը և ես ասացի, որ փորձաքննություն եմ պահանջում: Նրանք ինձ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր պատասխան չտվեցին: Ես ասացի, որ, քանի որ անլուրջ օպերատոր եք, խզում եմ իմ կապերը ձեզ հետ: Հեռախոսս երկու տարի է «Օրանժի» գրասենյակում է: «Օրանժը» դիմեց դատարան և պահանջեց, որ պայմանագրով նշված վճարումները կատարվեն: Դատարանը վճիռը կայացրեց Orange Armenia-ի օգտին և ես պետք է բողոքարկեմ այն:
Իրավաբան Անուշ Հարությունյանը նշեց, որ Orange Armenia-ն ներկայացնում է պայմանագիր, որը միանալու պայմանագիր է, որտեղ ներկայացված կետերը քաղաքացիները հնարավորություն չունեն փոխելու: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ասվում է, որ պայմանագրում օրենսդրությանը հակասող դրույթ չի կարող պարունակվել: Իրինա Գասպարյանի հետ կնքված պայամանգրի յոթերորդ կետը նշանակում է, որ երկու տարվա բաժանորդ մնալու ընթացքում բաժանորդը պետք է վճարի խթանիչ առաջարկից դուրս գնի և բջջային հեռախոսի համար վճարված կանխավճարի տարբերությունը կամ հրաժարագին, եթե երկու տարվա բաժանորդ լինելու ընթացքում բաժանորդի կամ Օրանժի նախաձեռնությամբ լուծվում է պայմանագիրը՝ անկախ լուծման պատճառներից: Սա հակասում է ՀՀ օրենսդրությանը: Եթե պատշաճ որակի ապրանք չի տրվում, ապա «Օրանժը» պարտադիր պետք է փոխհատուցի բաժանորդին: Հրաժարագին պետք է վճարի այն կողմը, որը չի ցանկանում կամ հնարավորություն չունի կատարելու պարտավորությունը: Քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ եթե «Օրանժը» տրամադրել է ոչ պատշաճ որակի ապրանք, ապա սպառողն իրավունք ունի պահանջել՝ անվճար վերացնել թերությունները, սեփական միջոցներով վերացնել թերությունները և պահանջել փոխհատուցում կամ ապրանքի գնի համաչափ նվազեցում պահանջել: Սակայն Իրինա Գասպարյանի դեպքում «Օրանժը» հեռախոսը վերանորոգման է ուղարկել, չնայած, որ բաժանորդը նշել է, որ չի ցանկանում իր հեռախոսը վերանորոգել: Բացի այդ սպառողն իրավունք ունի վերադարձնել ապրանքը և պահանջել վճարված գումարը: Եթե կողմերը որևիցե դրույթի վերաբերյալ պայմանագրում այլ բան չեն նախատեսել, ապա գործում են օրենսդրության դրույթները: Իրինան կարող էր վերադարձնել ապրանքը , «Օրանժի» կողմից խախտվել է ապրանքի վերանորոգման ժամկետը, քանի որ քսան օր հետո պետք է այն արդեն վերանորոգված լիներ, իսկ իրեն տրվել է քառասուն օր հետո: Եթե տվյալ ժամկետները խախտվել են, ապա Իրինան լիիրավ իրավունք ուներ պահանջ ներկայացնել նույն նմուշի ապրանք ստանալու համար: Իրինա Գասպարյանը հակընդեմ հայցով պահանջվում է անվավեր ճանաչել պայմանագրի 7-րդ կետը, փոպհատուցել բաց թողնված օգուտը և վնասները, բռնագանձել տույժ՝ վերանորոգման ժամկետները խախտելու համար և բռնագանձել Քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները: Պահանջն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 1 միլիոն դրամ:
Այսպիսի դեպքերը բազմաթիվ են, և դա թույլ է տալիս ենթադրել, որ «Օրանժը» նախապես իմանալով իր ապրանքի որակը, այդպիսի պայամանգրով է հանդես գալիս: Տեղեկացնեմ, որ հակընդեմ հայցի լրացում է լինելու հուլիսի տասնչորսին»,-եզրափակեց իրավաբանը: