Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի հյուրն էր Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Խոսելով Հայաստանում գնային ներկա իրավիճակի և գնաճի վրա ազդող գործոնների դերի ու հնարավորությունների մասին, բանախոսը ասաց. «Մենք կանգնած ենք այլընտրանքի առջև՝ Եվրոպական միության ու Եվրասիակա միության: Երկուսն էլ մեզ համար չարիք են, սակայն մենք ստիպված ենք չարյաց փոքրագույնն ընտրել: Էլեկտրաէներգիայի բարձրացումը մեծ ազդեցություն ունեացավ մնացած ապրանքների գնի բարձրացման վրա: Մենք պետք է կարողանանք կառավարել մեր երկիրը: Հայաստանի տնտեսության փաստաթուղթը էներգիան է, չկա որևիցե երկիր, որ էներգիայի ավելցուկ ունենա, իսկ մեր բոլոր հարևաններն ունեն էներգիայի պակաս: Եթե մենք սնունդ արտահանենք, տնտեսության վար այնքան ազդեցություն չի ունենա, ինչքան որ էներգիան: Մեր էլեկտրաարտադրող հզորություններն այսօր երեսուն տոկոսով են ծանրաբեռնված, այսպես տնտեսություն չեն վարում: Մեր ապրանքաշրջանառության մեծ մասը ԱՊՀ երկրներում է ու Ռուսաստանում, ոսկերչական իրեր են նաև շրջանառվում, որը տնտեսության համար որիևցե կարևոր նշանակույթուն չունի: Եթե գնի թանկացում լինի, ապա այդ թանկացումները կլինեն եվրոպական ապրանքների համար՝ հագուստ, շինարարարկան ապրանքները, եվրոպական ավտոմեքենաներ»:
Բանախոսը շեշտեց, որ վերջին շրջանում Հայաստանում գնաճը եղել է հինգ ու ինը տոկոսով, և այդ թվով չեն արտահայտվում մեր աղքատ խավի վճարունակության ընդունակությունները: «Այսպիսի իրավիճակի պատճառներից առաջինը անվերահսկելի մրցակցությունն է. մենք ունենք օրենք ու պետական մարմին, որը վերահսկում է մրցակցությունը, սակայն լիարժեք չի կատարում իր աշխատանքը: Մենք բազմիցս շաքարավազի ու հացի որակի և կրիմինալ գնի մասին բարձրաձայնել ենք, սակայն անպատասխան են մնացել դրանք»:
Արմեն Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանում ճիշտ չի կազմակերպվում մթերումը. «Գյուղացին արտադրում է և չի կարողանում իրացնել իր ապրանքը՝ կա՛մ ինքը պետք է գա Երևան վաճառի, կա՛մ էլ իր մոտից տանեն այն գնով, որը որ տանողին հարմար է: Օրինակ՝ Թալինի շրջանում, այս տարի, արտակարգ ցորեն է աճել, սակայն մթերում չլինելու պատճառով այն փչանում է: Այսպիսով՝ տուժում են գյուղացին ու սպառողը: Գյուղացին դժգոհում է նաև ոռոգումից: Ղարաբաղը կարող է տալ մեր գյուղարտադրության համարյա կեսը,, սակայն այնտեղ չկա գյուղարտադրություն: Պետք է գյուղացիներին օգնել, որպեսզի նրանք զբաղվեն գյուղատնտեսությամբ և ստանան լավ բերք»: