«Մեր ընդդիմադիրները, ովքեր որ այսօր գոռում են իշխանափոխություն, պետք է հասկանան, որ այսօր դա իրականացնել հնարավոր չէ: Այսօր արդեն եռյակը, եթե կարողանա իր ներկայացրած տասներկու կետերը կամաց-կամաց իրագործել, շատ լավ կլինի, քանի որ դրանք հասարականպաստ կետեր են»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ուենցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:
«Երկու տարի է մնում նախագահական ըտրություններին, ես չեմ կարծում, որ իշխանափոխություն կլինի այս ընթացքում: Մոդեռնիզացիայի ծրագիր է պետք ներկայացնել, և այդ ժամանակ իշխանությունը կհամագործակցի ընդդիմության հետ»:
Բանախոսը խոսելով ոչ իշխանական ուժերի՝ իշխանությանը ներկայացրած 12 պահանջների մասին, ասաց, որ պետք է սպասել հոկտեմբերի տասի հանրահավաքին և այնուհետև հետևություններ անել: Նա նշեց, որ անլուրջ կլինի, եթե քաղաքական այս կուսակցությունները իրենց ներկայացրած կետերը դուսր բերեն գործառույթներից: Այժմ քառյակը դարձել է եռյակ, առաջացել է ազատական աշխատավորական երկու բևեռ՝ պահպանողական ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: ՀՀԿ-ի կարծր դիրքորոշումը ԲՀԿ-ին պարտադրելու է դառնալ միջին խավի կուսակցություն.«Եթե ես լինեի ՀՀԿ նախագահը, ապա տասներկու կետերի իրագործումը ընդդիմության հետ միասին կանեի, քանի որ այսօր մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ պետք է միմյանց օգնենք ու այդպիսով զարգացնենք այն»:
Լևոն Շիրինյանը խոսելով ՀՅԴ-ի մասին, նշեց, որ այն ի ծնե ձախ կենտրոնի կուսակցություն է և պետք է վարի չափավոր ազգայնականների ու աշխատավոր ուժի շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն.«Պատմական Դաշնակցության համար նոնսենս է, երբ որևիցե քաղաքական ուժի է միանում»:
Խոսելով Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ ՄԱԿ-ում ելույթի մասին, բանախոսը նշեց, քանի որ թուրքական կողմից դեպի հայկական կողմը դիրքորշման փոփոխություն չկա, հայկական կողմը հասկացավ , որ թուրքերին պետք է զրկել մանրվելու հնարավորություններից և ցեղասպանության նախօրյակին սա շատ ճիշտ քայլ էր. «Նախագահը թուրքերին զգուշացրեց, որ, եթե չեն վավերացնում, ապա կարող ենք առանց որևիցե խնդրի հետ կանչել: Հայկական մի թիզ հողը չարժե ցեղասպանության ճանաչմանը: Կարծում եմ, որ Ցեղասպանության հարցում հանցագործը թուրքական պետականությունն է՝ իր ամեն մի նախագահով ու վարչապետով, ովքեր ցեղասպանության արդյունքը ամեն անգամ մարսում են: Թուրքական կողմը մեզ մինչև հիմա չի պատասխանել, թե Օսմանյան կայսրության հայ պաշտոնյաները, խորհրդարանի անդամները, ովքեր նաև իրենց պետության պաշտոնյաներն են եղել, ու՞ր են կորել: Թուրքերը պետական դավաճանություն են կատարվել, օրենսդիր մարմինը գործադիր իշխանության կողմից չէր կարող պատժվել, ոճիրը թուրքական պետությունն է կատարել և ով որ մերժում է սա, ուրեմն նա էլ է միանում այդ ոճիրին»: