Մամուլի ակումբ 

«ՀՀ-ն ներկայացնելիս քաղաքական գործչի էթիկայի սահմանները»

analitik.am

«Մեր ամբողջ արտաքին քաղաքականության կուրսը երեք ուղղություն ունի՝ ԼՂ հակամարտության կարգավորում, հայ-թուրքական հարաբերություններ եւ Ցեղասպանության ճանաչում: Դրանից այն կողմ էլ ոչինչ չկա. կա մի թանձր վարագույր, որի հետեւում պարզ չի, թե ինչ է արվում»,-այսպես արտահայտվեց դիվանագետ Արման Նավասարդյանը՝ այսօր «Անալիտիկ» ակումբում՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին: Շեշտելով, որ արտաքին քաղաքականության իրականացման գործիքը դիվանագիտությունն է, պարոն Նավասարդյանը հայկական դիվանագիտությունը գնահատեց որպես չկայացած, ստերջ, ամուլ: «Մեզ մոտ արտաքին քաղաքականությամբ զբաղվում են բոլորը՝ նախագահից ու պատգամավորներից սկսած՝ տաքսիստներով վերջացրած, որովհետեւ մենք դիրեկտորների, նախագահների եւ դիվանագետների ազգ ենք»,-կատակեց պարոն Նավասարդյանը, նկատելով, որ եթե արտաքին քաղաքականությունը քիչ թե շատ, լավ թե վատ իրագործվում է, ապա այդ քաղաքականության իրականացման գործիք հանդիսացող դիվանագիտությունն իրականում տաս քայլ ետ է մնացել, չի մասնակցում այդ քաղաքականության ձեւավորմանը, իսկ ինչ որ պետք է արվի, կամ չի արվում կամ շատ վատ է արվում: Նկատելով, որ դիվանագիտությունը պետք է մասնակցություն ունենա, օգտակար լինի ցանկացած բնագավառի զարգացմանը՝ առողջապահությունից եւ կրթությունից սկսած՝ բանկային եւ բիզնես միջավայրից վերջացրած, հարցրեց՝ հիշո՞ւմ եք արդյոք որեւէ օրինակ, որեւէ դեպք, որ ԱԳՆ-ն աջակցի որեւէ մասնավոր բիզնեսի՝ լինի արտահանում կամ ներկրում, ու ինքն էլ պատասխանեց՝ «կասկածում եմ»: Այնինչ, օրինակ, ամերիկյան դիվանագիտության մեկ քառորդն ուղղված է իր երկրի բիզնեսմենների օգնությանը

Նույն շարքից