Հասարակություն 

N6946-BH1 աստղն անսպասելիորեն անհետացել է

N6946-BH1 աստղը, որին հետևում էին ամերիկացի աստղագետները, հանկարծ անհետացել է, այս մասին հայտնում է NACA-ն:

Աստղին մի քանի տարի հետևող մասնագետներին հայտնի չեն աստղի անհետանալու պատճառներ և այն, թե ուր է այն անհետացել: Ամենահավանական վարկածն այն է, որ աստղը վերածվել է սև խոռոչի: Գիտնականները, որոնք հետևում էին աստղին, երբեք չեն դիտարկել դեպքերի նման զարգացումը, նրանք ենթադրում էին, որ աստղը պայթելու է:

N6946-BH1-ն ուշադրության կենտրոնում էր 3 աստղադիտակների օգնությամբ: Այն արևից 25 անգամ ծանր էր և Երկիր մոլորակից գտնվում էր 22 միլիոն լույսային տարի հեռավորության վրա NGC 6946 գալակտիկայում:

 

Նույն շարքից