Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը: Այս անգամ ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել է ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, ով ավելի հայտնի է Փաֆ Դեդդի անունով: Նա մեկ տարվամեջ վաստակկել է 130 միլիոն դոլար: Այս գումարից միայն 70 միլիոնը երաժիշտը վաստակել է հագուստ վաճառելով:
Երկրորդ հորիզոնականում Բեյոնսեն է 105 միլիոն դոլարով, իսկ եռյակը եզրափակում է բրիտանացի գրող Ջուան Ռոուլինգը՝ 95 միլիոն դոլար եկամուտով:
Հնգյակում են հայտնվել նաև ռեփեր Դրեյկը և Կրիշտանո Ռոնալդուն՝ 94 և 93 միլիոն դոլար եկամուտներով: