Հասարակություն Ռազմական 

Հայ զինծառայողը զոհվել է թիրախավորված կրակի արդյունքում. Պաշտպանության նախարար

analitik.am

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը կայուն է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանը խոսել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմի զոհի մասին՝ նշելով, որ դա եղել է թիրախավորված կրակի արդյունքում:

Ինչ վերաբերում է սահմանին ծառայություն իրականացնող ոստիկանական զորքերի ծառայությանը և մասնավորապես  նրանց շարքերում վիրավորների մասին, նախարարը նշեց, որ ոստիկանների թվում վիրավորներ չկան:

Նախարար Տոնոյանն անդրադարձավ Սիրիա հայկական պատվիրակություն ուղարկելուն ևս՝ նշելով, որ հայկական կողմը հումանիտար գործողությունների է մասնակցելու:

Պաշտպանության նախարարը, խոսելով հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին, հայտարարեց, որ զենքի մատակարարումը նորմալ ընթանում է՝ սահմանված ժամկետներում:

Նույն շարքից