Բարի օր Ռազմական 

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Նույն շարքից