Ռազմական Հասարակություն 

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին։

Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է կատարած հետազոտությունների մանրամասները և զորացրված զինծառայողների շրջանում անցկացվող անանուն հարցումների արդյունքները, որոնք առնչվում են բանակային կյանքին՝ սկսած զորամասային առօրյայից մինչև մարտական հերթապահություն։

«Դիտակետ»-ի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են նաև զորացրված զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հետազոտության արդյունքներ և նախորդ հետազոտությունների համեմատականը։

Նույն շարքից