Ռազմական Հասարակություն 

Դավիթ Տոնոյանը` Արցախում գրանցված զոհի մասին

Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ է կոնկրետ պատահել, ցավում եմ դեպքի համար, ցավակցում եմ ծնողներին: Այսօր` նոյեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` խոսելով Արցախում գրանցված զոհի մասին:

Հարցին, թե ինչ է արվում այդպիսի դեպքերը բացառելու համար, Տոնոյանը նշել է, որ իրականացվում է ծառայողական քննություն, Զինված ուժերն ու նախաքննության մարմինները կատարում են իրենց համապատասխան գործողությունները, սա որպես հետևանք. «Բացառելու համար Զինված ուժերում գործում է մի քանի կառույց, որոնք պայքարում են այդ դեպքերից խուսափելու համար»:

Սահմանային լարվածության մասով, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Դուշանբեի պայմանավորվածություններից հետո այն նվազել է, օպերատիվ կապը պահպանվում է:

Նույն շարքից