Առողջապահություն Բարի օր Հասարակություն 

Պատվաստում չստացած քաղաքացիներին առաջարկում եմ դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել. Արսեն Թորոսյան

analitik.am

Կարմրուկը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, որի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։

Ուկրաինայում 2018թ. գրանցվել է կարմրուկով 35.120 հիվանդացության դեպք՝ 2017թ. մոտ 5.000 փոխարեն։

Ինչպես գիտեք, վարակիչ հիվանդությունները սահմաններ չունեն և դժբախտաբար Կիևից PS 611 չվերթով Հայաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ. թռիչքը` Կիևից 24.02.2019թ., ժամը 20:10-ին, ժամանում Երևան՝ 25.02.2019թ․, ժամը 00:47-ին:

Պատվաստում չստացած քաղաքացիներին առաջարկում եմ դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես տվյալ չվերթի և սպասասրահի ուղևորներին, եթե չունեն կարմրուկի երկու դեղաչափ պատվաստում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Նույն շարքից