Հասարակություն 

Քաղավիացիայի կոմիտեն հերքում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը խոչընդոտելու մասին լուրերը

analitik.am

Լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ կատարել դեպի Երևան, չի համապատասխանում իրականությանը։

Այս կապակցությամբ Կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որևէ քաղաքից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։

Ավելին` Կոմիտեն մինչ այս պահը չի ստացել որևէ պաշտոնական գրություն ավիաընկերությունից 2019 թվականի ձմեռային նավիգացիոն շրջանում չվերթներ չիրականացնելու վերաբերյալ։

Նույն շարքից