Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Ինչո՞ւ Սանիթեքը չի կարողանում նորմալ աղբահանություն իրականացնել. Պարզաբանում է Սանիթեքի ներկայացուցիչը

analitik.am

Analitik.am-ը զրուցել է  Սանիթեք ընկերության ներկայացուցչի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

-Ի՞նչ է կատարվում Սանիթեկի շուրջի՞նչ փուլում են գտնվում Սանիթեկի եվ քաղաքապետարանի  բանակցությունները

Գիտեք, բանակցությունները հիմնականում երկկողմանի սառեցված են, չնայած այդ հանգամանքին, Սանիթեկը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Այն ռեսուրսներով, որն այս պահին ունի ընկերությունն ամենօրյա գործընթացներն իրականացնելու համար, անում ենք առավելագույնը: Ընկերությունն այս պահին լուրջ խնդիրներ ունի, քանի որ ֆինասավորումը, կարելի է ասել, նույնպես դադարեցված է:

Ցավոք, պետք է նշեմ նաև, որ երկու օր առաջ մեր ընկերության էլեկտրաէներգիան էին անջատել, որի պատճառով էլ Սանիթեկ ընկերության բնականոն աշխատանքը խաթարվել էր: Չնայած, այս հանգամանքին, մենք աշխատանքները չենք դադարեցնում, և ինչ ռեսուրս ունենք, փորձում ենք օգտագործել:

-Իսկ ինչո՞ւ էին երկու օր առաջ անջատել ընկերության էլեկտրաէներգիան և արդյոք քաղաքապետարանը տեղյակ էր այդ մասին:

Բնականաբար, էլեկտրաէներգիան անջատվել է գումարը չվճարելու պատճառով, քանի որ քաղաքապետարանն էլ իր հերթին չի վճարում մեզ։  Առ այսօր մեզանից պահվել է շուրջ 336 մլն դրամ։

Մենք տարբերակում ենք` ինչ ասել է, թե պաշտոնական տուգանք, և ինչ ասել է, թե գումար, որն անհիմն ձգձգում են ու չեն տալիս:

Որպես քաղաքապետարանի հետ գործակցող ընկերություն, մեր խնդիրների մասին տեղեկացրել ենք քաղաքապետարանին, ասել ենք, որ մեզ հոսանքազրկելու են, մեզ դիզվառելիք է անհրաժեշտ,բայց դրա համար գումար չունենք: Ներկայացնում ենք խնդիրը, բայց ոչ մի արձագանք:

-Ի՞նչ եք կարծում` որն է խնդիրըոր քաղաքապետարանը չի վճարում պայմանագրով ստանձնած գումարը և ինչպե՞ս կբացատրեք քաղաքապետարանի նման վարքագիծը: 

Պատճառաբանում են, որ աշխատանքները համապատասխանաբար չեն կատարվել, դրա համար չեն վճարում: Բայց, մեր կարծիքով, սա չի արվում օբյեկտիվ ճանապարհով։

Կարծում եմ` քաղաքապետարանի կողմից կատարվող քայլերի նպատակն ակնհայտ է` սպառել ընկերությունը և Սանիթեքից ավելի շատ գումարներ վերցնել, որպեսզի կարողանան հոգալ իրենց նորաբաց աղբահանության հիմնարկի ծախսերը:

Հասկանալի է չէ, որ առանց գումարի Սանիթեկը լինի, որ ընկերությունը ուզում է լինի. վաղը չի կարողանալու աղբահանություն իրականացնել: Այսինքն` արհեստականորեն մեզ համար ստեղծվում է տնտեսական ճգնաժամ։ Ամենօրյա գործընթացները վտանգված են։

 

-Արդյունքում ի՞նչ է լինելու՝ այսինքնեթե քաղաքապետարանը նման ձևով է վարվումայդ դեպքում Սանիթեկի քայլերը որո՞նք են լինելու:

Չեմ կարող ասել, սեփականատերերն են որոշումներ կայացնում, բայց փաստացի, այսպես ծառայություն մատուցել չենք կարող, որովհետև եթե աշխատողին աշխատավարձ չտանք, մեքենայի համար դիզվառելիք չգնենք, մեքենան չվերանորոգենք, նշանակում է, որ ծառայություն չենք կարողանալու մատուցել:

-Ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունըոր քաղաքապետարանն անցել է բազմահարկ շենքերի աղբախցերի մաքրման գործընացին ևս: Կբացատրեք` դա ինչո՞վ է խանգարում Սանիթեկի գործունեությանը:

Ճիշտ կլինի քաղաքապետարանի մասով, դիմեք իրենց: Մեր մասով ասեմ հետևյալը. Երևանում կա բարձրահարկ շենքերի մոտավորապես 3500 աղբախուց, որտեղ բնակիչներn աղբ են նետում,իսկ Սանիթեկը տարիներ շարունակ հեռացնում էր այն: Հետագայում, երբ մեր մեքենաները արդեն լավ վիճակում չէին ու չէին հասցնում աղբամաններից աղբը հեռացնել, մոտ մեկ տարի առաջ լուծում գտնվեց. մենք ֆիզիկական անձանցից ենթավարձակալել էինք մեքենաներ ու Երևանի ամբողջ աղբախցերից վարձավճարի դիմաց իրենք էին աղբը հեռացնում:

Իսկ այսօր, քաղաքապետարանի տվյալ հիմնարկը նշված անձանց հետ հանդիպումներ է կազմակերպում, տենդերներ հայտարարում ու, այսպես ասած, մեր աշխատուժը մեր ձեռքից վերցնում են:

Ինչպե՞ս, որտեղի՞ց, իրավունք ունեի՞ն, թե՝ ոչ, այս հարցերին չեմ կարող պատասխանել:
Ըստ երևույթին, քաղաքապետարանը պատրաստակամ է վճարել ավելին ոչ միայն բերված մեքենաների համար, այլև երրորդ պայմանագրային կողմերին,  որպեսզի նրանք մաքրեն աղբախցերը և կատարեն նույն աշխատանքը, ինչ անում ենք մենք։

Իսկ Սանիթեքը չի՞ կարող նոր աշխատակիցներ ներգրավել:

Գիտեք, հեշտ չէ աղբահանության ոլորտում բանվորությամբ հետաքրքրվող մարդկանց գտնել: Մեր գործունեության ընթացքում ում էլ որ ներգրավվել էինք, դրանք այն մարդիկ էին, ում հետ մենք տարիներ շարունակ աշխատել ենք ու հազիվ կարողանում էինք միասին Երևանում իրականացնել աղբահանությունը: Բայց քաղաքապետարանը պարբերաբար հանդիպում է նաև այս մարդկանց հետ, ու նրանք շատ հեշտությամբ քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքում, գուցե առաջարկվող պայմաններն ավելի լավն են, չեմ կարող ասել:

Մի խոսքով, մեր աշխատակիցներին մեր ձեռքից տանում են, ինչն անազնիվ է:  Քաղաքապետարանն ամեն կերպ փորձում է այնպես անել, որ աղբահանությունը հենց իրենք իրականացնեն, այլ ոչ թե Սանիթեկը: Այլ կերպ ասած, դուրս մղի մեր ընկերությունը աղբահանության ոլորտից:

Որպես օրինակ բերեմ, վերջերս, Աջափնյակում աշխատող մեր աշխատակիցները եկան Սանիթեկ և ասացին, որ ցանկանում են ազատվել աշխատանքից, որովհետև առաջարկ են ստացել քաղաքապետարանի նոր բացված ընկերությունից: Նրանց խոսք են տվել ավելի բարձր աշխատավարձ, չեղա՞վ, որ նրանք խոչընդոտում են Սանիթեկի աշխատանքին: Եթե մարդն աշխատում էմեզ մոտ, իսկ իրենք ասում են՝ գնա, դիմում գրի ու արի մեզ մոտ աշխատի, բա այդ մարդն էլ Սանիթեկում ինչպե՞ս աշխատի: Այս ոլորտում հավաքարար և բանվոր գտնելը շատ դժվար է, եթե քաղաքապետարանը մեր աշխատողներին տանում է, Սանիթեկը ի վիճակի չէ նորից աշխատող հավաքագրել:

-Այս պահին կարո՞ղ ենք ֆիքսելոր Սանիթեկն ունի բազմաթիվ խնդիրներորոնք ստեղծվել են հենց քաղաքապետարանի կողմից՝ որպես խոչընդոտ

Դա դուք արդեն դատեք, կարծում եմ՝ առկա փաստերն ավելին, քան խոսուն են: Ես նշեցի, որ մենք ունենք ֆինանսական խնդիրներ, որ մեր աշխատակիցներին իրենց կողմն են տանում, մեր ենթավարձակալների հետ առանձին տենդերներ են իրականացնում և պայմանագրեր կնքում, պահում են մեր գումարները և չեն փոխանցում: Մեր գործունեությունն այնպիսին է, որ 24 ժամ անհրաժեշտ է նյութատեխնիկական բազա, պահեստամասեր, դիզվառելիք, ու եթե գումար չենք ստանում, չենք կարողանալու մեր աշխատանքներն իրականացնել:

Նույնիսկ ընկալման և վերաբերմունքի հարցում առկա է անհավասարություն. իրենց բերված աղբամաններից մի քանիսի հետ դեպք գրանցվեց, սոցիալական գովազդ սկսեցին, բայց մենք որ 5 տարի է աղբամաններ ենք  տեղադրում ու մեր աղբամանները և կոտրել են, և վառել են. ոչ ոք ոչ մի բան չասեց, մեկին չտուգանեցին, քաղաքապետարանը հայտարարություն մի հատ չարեց….ինչո՞ւ, որովհետև իրենց ապրանքը չէ:
Մի խոսքով, ստեղծվել են շատ անառողջ մթնոլորտ և անհավասար պայմաններ: Մեր հաշվին կայացնում են իրենց նորաբաց աղբահանության հիմնարկը և փորձում են մեր ընկերությունը դուրս մղել ոլորտից:

 

Նույն շարքից