Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլաս Թավիլը դատական հայց է ներկայացնելու՝ ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի, ով իրեն անպատասխանատու էր անվանել. Տեսանյութ

analitik.am

 

 

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու  ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ Սանիթեկի ղեկավար Նիկոլաս Թավիլն անպատասխանատու մարդ է. «Միգուցե շատերը գիտեն, բայց այդ մասին որևէ մեկը մինչև հիմա չի բարձրաձայնում, Սանիթեկի ղեկավարն ինքը որպես մարդ, որտեղ հայտնում է՝ որ հյուրանոցում, որ ռեստորանում, կուտակում է պարտքեր և առ այսօր, դա հստակ ինֆորմացիա է, նա չի փակում իր պարտքերը: Այսինքն՝ մենք գործ ունենք մի մարդու հետ, ով անձնական հարթությունում անպատասխանատու է»:

 

Լյուդմիլա Սարգսյանը մեղադրեց Թավիլին անպատասխանատու լինելու, գործնական հարաբերություններում ոչ ճիշտ պահվածքի մեջ:

 

 

 

Analitik.am-ի տեղեկություններով, Նիկոլաս Թավիլը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ Սարգսյանի՝ զրպարտելու համար:

 

 

Նույն շարքից