Հասարակություն Բարի օր 

Ավագանու սորոսական խմբակցությունում պանիկա է. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ՖԲ էջում գրում է.

«Ավագանու սորոսական խմբակցությունում պանիկայա։

Ավագանու տիկին անդամին խորհուրդ կտամ իրավական ակտերի ցանկը arlis.am-ում որոնելուց ու ցանկը հրապարակելուց հետո գոնե կարդալ օրենքների գործողության ոլորտի մասին և նոր հրապարակային անպատասխանատու հայտարաություններ անել, ու ի ցույց դնել իրավական մերկությունը։

Պետական և հասարակական գործիչների արձանների սույն սիրահարին հարց եմ ուղղում.

Բա որ ձեր ու Սորոսի սրտի վարչապետի արձաններն ամեն ճամփի բերանին կանգնացնում էին, էդ իրավական գիտելիքներն ու՞ր էին կորել։

Տիկնոջ անհանգստությունը երկու դեպքում էլ անհասկանալի է, քանզի խնդիրն իր կուռք ձյաձյաների մասին է, բայց ոչ մի տեղ գրված չի, որ տիկինը հանուն իր կռապաշտության իրավունք ունի մանիպուլացնել և բռնաբարել իրավական ակտերի տրամաբանությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Նվարդ Վարդանյանն իր ՖԲ էջում դիմել էր իրավապահներին՝ պահանջելով արագ արձագանք:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից