գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխային. Տեսանյութ

 

 

12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Դավիթ Սանասարյանը տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, գնացել է այնտեղ և տեղում պայմանավորվածություն  ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք: Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում՝ ավելին, ըստ ծնողների, սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»:

Analitik.am-ը, տեղեկանալով, որ երեխայի ծնողները հայտնվել են ծանր վիճակում, չեն կարողանում հոգալ երեխայի բուժման ծախսերը, փաստացի մնացել են միայնակ ստեղծված իրավիճակում, խմբագրակազմով այցելեց փոքրիկ Ա. Ղևոնդյանին: Մեր փոքրիկ օգնությունը ցուցաբերեցինք Ա.Ղ.-ի ընտանիքին: Կից ներկայացնում ենք տեսանյութ և բժշկական թղթերը: Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգտակար լինել փոքրիկ Ա. Ղևոնդյանին, կարող են դիմել Analitik.am-ի խմբագրություն:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

  •  
  •  
  •  
  • 10
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    12
    Shares

Նույն շարքից