Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 25 պատգամավոր:
Նախագծով նախատեսվում է պահպանել հղիության և ծննդաբերության նպաստի չափը և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը։ Սա նշանակում է, որ աշխատող կանայք հղիության նպաստ կստանան իրենց աշխատավարձի 100 տոկոսի չափով, եթե աշխատավարձը չի գերազանցում 1 մլն դրամի սահմանը: Իսկ չաշխատող մայրերը նպաստ կստանան նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով: