Հայաստան 

Կարեն Ճշմարիտյանը կարևորում է Կանադայի փորձով Հայաստանում նորարարության համակարգի ներդրումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին: Կարևորելով հայ-կանադական առկա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը` Էկոնոմիկայի նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի նպաստել այդ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, մասնավորապես, երկու երկրների միջև օդային հաղորդակցության, գյուղատնտեսության, մետաղական հանքաքարի արդյունահանման, ներդրումների ոլորտում: Կարեն Ճշմարիտյանը հատկապես կարևորել է Կանադայի փորձով Հայաստանում նորարարության համակարգի ներդրման հարցը:

 

Դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով 2015 թվականին նախատեսվում է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ Հայաստան և Կանադա` առևտրաշրջանառության, ներդրումների, գյուղատնտեսության, նորարարության ոլորտներում փորձի փոխանակման նպատակով:


Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային խմբերի մակարդակով քննարկել և պաշտոնական ձևակերպումներ տալ երկկողմ պայմանավորվածությունների վերաբերյալ:

Նույն շարքից