Հայաստան 

ԼՂՀ ռազմագերիների հարցերով հանձնաժողովը դիմել է ԿԽՄԿ

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը երեկ դիմել է դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը, խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման և դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։

Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Նույն շարքից