ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ ծառայողական ավտոմեքենայից գողացել են կուսակցական կարևոր փաստաթղթեր.
analitik.am-ի հետ զրույցում Էնֆիաջյանը հաստատեց այդ տեղեկությունը, որ անհայտ անձինք ծառայողական ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ գողացել են միայն կուսակցական կարևոր փաստաթղթեր, գումար կամ այլ իրեր չեն գողացել. «Քանի որ ծառայողական ավտոմեքենա է, այն կայանված է եղել վարորդի տան բակում և դեպքի մասին ինձ իմ վարորդն է տեղեկացրել: Ոստիկանությունը տեղյակ է և ձեռնարկել է համապատասխան քայելր»: