Հայաստան 

Եռյակը պատրաստ չէ իշխանությունների հետ բանակցությունների

Եռյակը ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերի շուրջ իշխանությունների հետ բանակցություններն անիմաստ է համարում և չի գնա երկխոսության: Այս մասին Ազգային ժողովում եռյակի հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:«Եռյակը 12 կետերի շուրջ բանակցությունները համարում է անիմաստ: 12 կետերի շուրջ բանակցությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ անպտուղ ու իմիտացիոն քննարկումների մեջ եռյակին ներքաշելու փորձ` ժամանակ ձգելու նպատակով»,-նշեց Զուրաբյանը:

 

Զուրաբյանի կարծիքով՝ իշխանության միակ ակնկալիքը նա է, որ եռյակի սկսած շարժման ալիքը կմարի: Նա նշեց, որ դրա համար իրենք ընտրել են իշխանությունների հետ չբանակցելու ճանապարհը և ընտրել են մի կետ, որով իշխանությունները կարող են մեկ ժամվա մեջ ապացուցել, որ իրենց խոսքի տերն են:

 

Կառավարությանն առաջարկել է կրկին անդրադառնալ ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերից բաղկացած փաստաթղթին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերին  առաջարկել  է յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով՝ ակնկալելով, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության առաջարկին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի առաջարկը քննարկել է ԱԺ խմբակցությունների հետ: ՀԱԿ-ը քննարկմանը չի մասնակցել, իսկ եռյակի անդամ մյուս քաղաքական ուժերը հրաժարվել են հետագա բնակցություններից՝ կառավարությունից պահանջելով վստահության երաշխիքներ:

Նույն շարքից