Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որտեղ վերջինս պնդել էր, թե ղարաբաղյան հակամարտությունր շարունակում է չլուծված մնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա հակամարտության հետևանքով:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին միջամտելու համար հարմար առիթի սպասող պաշտոնական Անկարայի նման հայտարարությանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը` գրառում կատարելով «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ղարաբաղյան հիմնահարցը չկարգավորված է մնում ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության պատճառով, ինչպես հայտարարել է Չավուշօղլուն, այլ Բաքվի մոտեցումների և պահվածքի հետևանքով»,- գրել է Մկրտչյանը: