Հայաստան 

Դեկտեմբերի 10-ին պատրաստվում ենք հզորագույն հանրահավաք-երթ անցկացնել. Լևոն Զուրաբյան

Դեկտեմբերի 10-ին տեղի կունենա Եռյակի հզորագույն հանրահավաք-երթը: Այս մասին այսօր Եռյակի հերթական նիստի ավարտից հետո հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Հանրահավաքների վերաբերյալ մենք եկանք հետևյալ եզրահանգմանը` ինչպես գիտեք, ամեն տարի դեկտեմբերի 10-ին ՀԱԿ-ը կազմակերպում է մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ երթ, որի ժամանակ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս հասարակությանը հաշվետվություն կներկայացվի Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

 

Այս տարի սա կլինի համաժողովրդական շարժման միջոցառում` դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներին հրավիրում ենք Ազատության հրապարակ, որտեղ կներկայացվի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, մեր անելիքները»,- ասաց Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ պատրաստվում են այդ օրը հզորագույն մի հանրահավաք-երթ անցկացնել Երևանում:

Նույն շարքից