Հայաստան 

ԱԺ արտահերթ նիստ. օր չորրորդ

Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի չորրորդ օրը: Գրանցվել է 103 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Նոյեմբերի 19-ի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակեցին  քննարկել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:


Այնուհետեւ պատգամավորները երրորդ ընթերցմամբ քննարկեցին «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը եւ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:


Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Մկրտչյանն առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: 

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց  «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Նույն շարքից