Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Նախագծով առաջարկվում է առնվազն 50 տոկոսով փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայնքների բնակիչների էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի վճարները: երկրորդ ընթերցման ռեժիմով օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշեց, որ կառավարությունն առաջինց երկրորդ ընթերցման ընթացքում մանրամասն քննարկել է պատգամավորների առաջարկները և հաշվի է առել դրանցից մի քանիսը: