Կառավարության կողմից ներկայացված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ԱԺ-ում այսօր ընդմիջումից հետո քվեարկության դրվեց և չընդունվեց:
Մինչ այդ վարման կարգով խոսք խնդրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում տեղեկատվական և անվտանգության ապահովման խնդիրը ցածր մակարդակում է, և մարդու տվյալները կարող են այլ երկիր ուղարկվել առանց իր իմացության, ուստի մենք չենք քվեարկի»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ձայն տալուց հետո, հիշելով որ խախտում է վարման կարգը՝ կատակեց. «Իրավունք էլ չունեի խոսք տալու… Մտածում էի կարգին ելույթ կունենաք»:
Փաթեթը մերժվեց 61 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: