Հայաստան 

Հաղթանակ Շահումյանը՝ ուղղաթիռի խոցման մասին

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն այն համոզմանն է, որ հայերը միշտ պետք է պատրաստ լինեն թուրքերի ագրեսիային:

«Մենք պետք է պատրաստ լինեինք Ադրբեջանի այդ քայլին: Մենք նրանցից ուրիշ բան չպետք է սպասեինք, ի՞նչ է՝ պետք է մեզ աղուհացով դիմավորեի՞ն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի թեմային՝ ասաց Հաղթանակ Շահումյանը՝ նշելով, թե «թուրք» բառը հատուկ է շեշտում, որովհետև չի կարող տարբերակել թուրքին և ադրբեջանցուն:

Գեղանկարչին չի բավարարում միջազգային հանրության արձագանքը:

«Միջազգային հանրությունն այս հարցում մի տեսակ կղերական դիրքորոշում ունի: Ինձ թվում է՝ ղարաբաղյան կոնֆլիկտով զբաղվող կառույցները պետք է չափազանց ռեալ դիրքորոշում հայտնեին, ոչ թե հոխորտային մեկ նրանց, իսկ հետո էլ՝ մեզ վրա»,-ասաց հաղթանակ Շահումյանը:

Նրա համոզմամբ՝ հայկական կողմը դիտավորյալ չի գնում մեր ուղղաթիռի անձնակազմի դիակները վերցնելու, քանի որ հաշվի է առնում միջազգային հանրության կարծիքն և չի ուզում սխալ ուղղություն տալ դիտորդներին:

«Ժողովուրդները չեն ուզում իրար հետ պատերազմել, և կարծում եմ՝ այսօրվա կատարվածը Ադրբեջանի իշխանության ագրեսիայի հետևանքն է»,-նկատեց Հաղթանակ Շահումյանը:

Նույն շարքից