Հայաստան 

ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունն աճել է

Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման համակարգում  վճարված հատուցումների ընդհանուր գումարը հոկտեմբերին աճել է մոտ 189 մլն դրամով` կազմելով շուրջ 1 մլրդ դրամ: Հոկտեմբերի ընթացքում կարգավորված դիմումների քանակն աճել է` կազմելով 4 հազար 859 դիմում, նախորդ ամսվա 3 հազար 848 -ի դիմաց:


Հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը հոկտեմբերին կազմել է 41 հազար 572, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 2800-ով։ Հատուցման միջին չափը 2014թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 196 հազար 171 ՀՀ դրամ:

 

Համակարգի վնասաբերության ցուցանիշը հոկտեմբերի դրությամբ կազմել է մոտ 60 տոկոս, նախորդ ամսվա 58 տոկոսի փոխարեն։

 

2014թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 448 հազար 867, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 954-ով:

Նույն շարքից