Հայաստան 

Հայաստանը դիվանագիտական ճանապարհով կլուծի խոցված ուղղաթիռի խնդիրը. Սեյրան Օհանյան

Ադրբեջանական օդուժի կողմից խոցված ուղղաթիռի մանրամասները պարզելու ուղղությամբ Հայաստանը կշարունակի ջանքերն ուղղել դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը: Թեպետ, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, այլ տարբերակներն էլ ուժի մեջ են եւ հայկական զինված ուժերը պատրաստ են նաեւ այլ տարբերակների կիրառմանը, սակայն առայժմ հայկական կողմը նախընտրում է դիվանագիտական ուղին: «Հայկական զինված ուժերը պատրաստ են այլ տարբերակների կիրառմանը, սակայն առայժմ մենք մեր ջանքերն ենք ուղղում, որպեսզի հարցը հարթվի դիվանագիտական ճանապարհով: Կարծում եմ` մեր հարեւանները կհասկանան, որ միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատրվի ուղղաթիռի ընկած վայրի ուսումնասիրում եւ աճյունների տեղափոխում»,- նոյեմբերի 20-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ կարճատեւ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը` հավելելով, որ Հայաստանի կատարած դիվանագիտական աշխատանքի արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ հայտարարություն կատարեցին, որ Ադրբեջանը թույլ տա դեպքի վայրում ուսումնասիրություն կատարել:

Թե ինչու է Ադրբեջանը հրաժարվում ուսումնասիրությունից, Օհանյանի պատասխանը կարճ  է`«Ադրբեջանից հարցրեք»:

Նախարար Օհանյանը շեշտեց, որ իրենց ուշադրության կենտրոնում ոչ միայն խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագրերի պարզումն է, այլեւ տեղում օդաչուների ընտանիքների հետ համապատասխան աշխատանքի կատարումը: Օհանյանն ասաց, որ ուղղաթիռի խոցվելու առաջին օրը նախարարի առաջին տեղակալն ու Գլխավոր շտաբի պետն այցելել են օդաչուների ծնողներին, իսկ նոյեմբերի 19-ին էլ ինքն է ընդունել երեք օդաչուների հայրերին, զրուցել եւ հորդորել զինվել համբերությամբ:  

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակը լարված է: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-իսահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրըշփման գծինչափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգայինզենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղելմայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածելուդատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպիմանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքներըներկայացնելմիջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նոյեմբերի 19-ին ԼՂՀ-ն երկրորդ անգամ է պաշտոնապես դիմել Կարմիր խաչին, իսկ նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել կոչ անելով Ադրբեջանին թույլ տալ խոցված ուղղաթիռի վայրում ուսումնասիրություն կատարել:

Նույն շարքից